Ռոնալդուն փայլում է` օգնելով «Ալ Նասրին» ջախջախիչ հաղթանակ տանել 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 23-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Ալ Հազեմին»։
Տանտերերից փայլել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` գրանցելով դուբլ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 964-ի։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Կինգսլի Կոմանն ու Անժելոն։
«Ալ Նասրը» 55 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը, «Ալ Հազեմը» 24 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml