Ռոնալդուն փայլում է. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Իռլանդիային 🎥

Ռոնալդուն փայլում է. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Իռլանդիային 🎥

12/06/2024 - 00:39

Պորտուգալիայի հավաքականն Ավեյրու քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Իռլանդիայի թիմի դեմ։

Տանտերերը հանդիպման ամբողջ ընթացքում ունեին խաղային հսկայական առավելություն` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։

Ռոբերտո Մարտինեսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփեց Ժոաու Ֆելիքսը։

Նշենք, որ Պորտուգալիան հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Եվրո-2024-ի շրջանակում և մրցաշարի առաջին տուրում հունիսի 18-ին կմրցի Չեխիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023