Ռոնալդուն Սիթիին մերժել է Գվարդիոլայի հետ ունեցած հեռախոսազրույցի պատճառով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրիշտիանու Ռոնալդուն օգոստոսի 27-ին 12 տարի անց վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»։
Նախքան «Յունայթեդ» տեղափոխվելը պորտուգալացի ֆուտբոլիստը բանակցություններ էր վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ, և սպասվում էր, որ նա կհամալրի հենց «քաղաքաբնակների» շարքերը, սակայն ամեն ինչ փոխվել մի քանի ժամվա ընթացքում։
La Reppublica պարբերականին հաջողվել է պարզել, թե ինչն է եղել պատճառը, որ 36-ամյա ֆուտբոլիստը կտրուկ փոխել է որոշումը։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուն մտափոխվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ ունեցած հեռախոսազրույցի պատճառով։
Հաղորդվում է, որ Գվարդիոլան «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին որևէ երաշխիք չի տվել, որ նա լինելու է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ.
«Եթե որոշել ես տեղափոխվել այստեղ, ապա կփորձենք համագործակցել միասին, սակայն ոչինչ երաշխավորել չեմ կարող»,- ասել է 50-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2003-2009 թթ. արդեն հանդես եկել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրած 292 խաղում դարձել է 118 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ