Ռոնալդուն պատմություն կերտեց` դառնալով Եվրոների պատմության լավագույն ռմբարկու
Եվրո-2020-ի F խմբի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ։
Այդ խաղում պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։
Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, 36-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 11-րդ գոլը, շրջանցեց Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Միշել Պլատինիին` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու։
Հավելենք, որ Պլատինիի ակտիվում կա 9 գոլ և նահանջեց 2-րդ հորիզոնական, իսկ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը 7 գոլով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, ԵՎՐՈ-2020, Եվրոպայի առաջնություն, Կրիշտիանու-Ռոնալդու, Միշել Պլատինի, Պորտուգալիայի հավաքական