Ռոնալդուն չի մեկնել Փարիզ` մասնակցելու «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրու Սեպուլվեդան, պորտուգալացի ֆուտվոլիստը չի մեկնել Փարիզ և բաց կթողնի այսօր` նոյեմբերի 29-ին կայանալիք մրցանակաբաշխությունը։
Նշենք, որ Ռոնալդուն նույնպես հայտնվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում, սակայն, ըստ փորձագետների, նրա հաղթելու հավանականությունը քիչ է, այդ պատճառով էլ որոշել է չմեկնել Փարիզ։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարեիայի ընթացքում 5 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ոսկե-գնդակ