Ռոնալդուն ու Ֆելիքսը ճախրում են. «Ալ Նասրը» ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥
Ռոնալդուն ու Ֆելիքսը ճախրում են. «Ալ Նասրը» ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥
21/09/2025 - 00:20

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ռիյադին»։

Տանտերերից ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիքսը, որոնք դուբլ են գրանցել։

Ֆելիքսն «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերի 6 խաղում 6 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն էլ կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 945-ի։

Ժորժե Զեշուի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Կինգսլի Կոմանը, հյուրերի միակ գնդակը խփել է Մամադու Սիլվան։

«Ալ Նասրը» 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև գործող չեմպիոն «Ալ Իթիհադը»։ «Ար Ռիյադը» 3 միավորով 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025