Ռոնալդուն ու Մեսսին այս տարի դուրս են մնում ոսկե խաղակոշիկի համար պայքարից

Ռոնալդուն ու Մեսսին այս տարի դուրս են մնում ոսկե խաղակոշիկի համար պայքարից

04/05/2021 - 14:04

Եվրոպական առաջնությունների հանգուցալուծմանը զուգահեռ սովորաբար թեժանում է նաև ոսկե խաղակոշիկի համար պայքարը։ Այս մրցաշրջանում, սակայն, թվում է ամեն ինչ պարզ էր բավական վաղուց․ Մյունխենի Բավարիայի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հասցրել էր 35  գնդակ հեղինակել մինչև վնասվածք ստանալը, իսկ դա հեռավոր 25-րդ տուրում էր (այժմ արդեն վնասվածքից վերադարձել է և նույնիսկ հասցրել 1 խաղում 1 գնդակի հեղինակ դառնալ)։

Այս ամբողջ ընթացքում մերօրյա ֆուտբոլային հսկաները բոլոր ճիգերը գործադրում էին լեհ հարձակվողին հասնելու համար, բայց՝ իզուր։

Իսպանիայում ռմբարկուների ցուցակը գլխավորում է Լեո Մեսսին, ով դարձել է 28 գնդակի հեղինակ՝ 32 հանդիպումներում։

Իտալիայում Լեոյի հավերժական մրցակից Ռոնալդուն հեղինակել է 27 գոլ՝ 30 խաղում։

Մեսսին ու Ռոնալդուն դեռ 4 հանդիպում ունեն անցկացնելու և հասնելու/շրջանցելու Լևանդովսկուն, ով ակտիվում ունի ընդամենը 3 խաղ առավելությունը մեծացնելու համար։

Եվրոպական առաջատար հնգյակում հաջորդը Մբապեն է՝ ՊՍԺ-ից՝ 25 գնդակով, ով դժվար թե կարողանա միջամտել ռմբարկուների պայքարին վնասվածքի պատճառով։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023