Ռոնալդուն ու Մանեն փայլում են! «Ալ Նասրը» հաղթեց խոշոր հաշվով 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 27-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ալ Նաժմային»։
Տանտերերից դուբլ գրանցեցին Կրիշտիանու Ռոնալդուն և Սադիո Մանեն, աչքի ընկավ նաև Աբդուլա Ալ Համդանը։
Հյուրերից գոլերը Ռական Ալ Թուլայհին ու Ֆելիպեն։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն կարիերայի խփած գոլերի քանակը հասցրեց 967-ի։
«Ալ Նասրը» 70 միավորով առաջին տեղում է, «Ալ Նաժման»` 8 միավորով վերջին` 16-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml