Ռոնալդուն, Ուդինեզեի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ, բացառիկ ցուցանիշ է գրանցել
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության է հասել «Ուդինեզեի» նկատմամբ։ «Ծեր սինյոռայի» կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն»։
Այդ դուբլի շնորհիվ Կրիշը բոլոր մրցաշարերում ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 11-ի։ Ինչպես տեղեկանցում է Opta-ն՝ Ռոնալդուն թոփ-5 առաջնություններում դարձել է միակ խաղացողը, ում հաջողվել է 15 անընդմեջ մրցաշրջան նվազագույնը դառնալ 10 գոլի հեղինակ։
Նշենք նաև, որ այդ դուբլի շնորհիվ Ռոնալդուն իր գոլերի քանակը Ա սերիայի շրջանակում հասցրեց 9-ի և ռմբարկուների պայքարում բարձրացավ 4-րդ հորիզոնական։ Առաջատարը 17 գոլով «Լացիոյի» կենտրոնական հարձակվող Չիրո Իմոբիլեն է։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ուդինեզե