«Ռոնալդուն ոչ մեկի նկատմամբ առավելություն չունի»․ Մադեյրայի իշխանությունները քննադատել են Ռոնալդուին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվո Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր կարանտինն անցկացնում է Մադեյրա կղզում, քննադատության է ենթրակվել քաղաքային իշպանությունների կողմից այն բան հետո, երբ իր ընկերուհու՝ Ջիորջինա Ռոդրիգեսի հետ մարզվել է քաղաքում։
«Ռոնալդուն չի կարող և չունի մարզվելու հատուկ իրավունք։ Նա ունի այն նույն իրավունքները, ինչ մյուսները։ Այս հարցում նա չունի որևէ առավելություն մյուսների նկատմամբ։ Սա ապացույցն է այն բանի, թե ինչպես է նա հարգում մեկուսացման կանունները»,- նշել է Մադեյրայի իշխանությունների ներկայացուցիչը, ում խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս