Ռոնալդուն նշել է` երբ և որ ակումբում է պատրաստվում ավարտել կարիերան

Ռոնալդուն նշել է` երբ և որ ակումբում է պատրաստվում ավարտել կարիերան

27/08/2024 - 12:39

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերան ավարտելու մասին.

«Չգիտեմ դեռ` երբ կավարտեմ կարիերաս` մե՞կ, թե՞ երկու տարուց, բայց դա, ամենայն հավանականությամբ, լինելու է «Ալ Նասրում»։

Այս ակումբում շատ երջանիկ եմ, ինձ լավ եմ զգում Սաուդյան Արաբիայում։ Ինձ դուր է գալիս Սաուդյան Արաբիայում խաղալը, և ես ցանկանում եմ դեռ շարունակել։ Դժվար է ասել, որ մեկ օր մարզիչ կդառնամ։ Ըստ իս` չեմ լինի ինչ-որ ակումբի գլխավոր մարզիչ, ուստի դրա մասին չեմ էլ մտածում։ Ապագաս ֆուտբոլից դուրս եմ տեսնում»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

39-ամյա Ռոնալդուն 2023 թ. հունվարին է տեղափոխվել «Ալ Նասր»։ Նա ակումբում 67 խաղում խփել է 61 գոլ, կատարել 16 ասիստ։ Կողմերը մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023