Ռոնալդուն Յունայթեդում չի կարող ընտրել «7» համարը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիրեան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Դեռևս հայտնի չէ, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու պորտուգալացի ֆուտբոլիստը, սակայն, ինչպես տեղեկացնում է Footy Headlines-ը, համաձայն Պրեմիեր լիգայի կանոնադրության, նա չի կարող ընտրել «7» համարը, որը ներկա պահին պատկանում է Էդինսոն Կավանիին, իսկ օրենքը թույլ չի տալիս մրցաշրջանի ընթացքում փոխել համարը։
36-ամյա ֆուտբոլիստը կարող է ընտրել իր հարազատ համարը միայն այն դեպքում, եթե ուրուգվայցի հարձակվողը հեռանա մանկունյական ակումբից կամ էլ հեռացվի Պրեմիեր լիգայի հայտացուցակից։
Դրան զուգահեռ, կան հավաստի տեղեկություններ, որ «կարմիր սատանաները» չեն պատրաստվում բաժանվել Կավանիից։
Goal.com-ն էլ գրում է, որ Ռոնալդուն ներկա պահին կարող է ընտրել միայն «12», «15» , «24», «30», «31», «33» և «35» համարները։
Հավելենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարերայի մեծ մասում հանդես «7» համարի ներքո։ Կրիշը միայն 2002/03 մրցամրջանում, երբ դեռ հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում, խաղացել է «28» համարով, իսկ 2009/10 մրցաշրջանում` «9» համարով։ Այդ ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը նոր էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», իսկ «7» համարը պատկանում էր լեգենդար Ռաուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդինսոն-Կավանի, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ