Ռոնալդուն մեկ խաղակեսում երկու գոլ խփեց տուգանայինից կատարած հարվածով🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Նասրը» արտագնա խաղում մրցում է «Աբհայի» դեմ։
Հյուրերի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջին խաղակեսում երկու գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանայինից կատարած հարվածով։
39-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ նախ 10-րդ, ապա` 21-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am