Ռոնալդուն հրաժարվել է աշխատավարձի մի մասից
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատ թիմեր թոփ ակումբներ ֆինանսական լուրջ հարված են կրում, այդ իսկ պատճառով «Յուվենտուսի» վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հրաժարվել իր աշխատավարձի մի մասից, որը կասզմում է մոտ 4 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Կրիշտիանուն այս որոշմանը հանգել է ակումբի ավագներ Ջանլուիջի Բուֆֆոնի և Ջորջիո Կիելինիի հետ խոսակցությունից հետո։ Նշվում է, որ այդ գաղափարի հեղինակը եղել է Կյելինին։
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսում» տարեկան վաստակում է 31 մլն եվրո աշխատավարձ։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ջանլուիջի-Բուֆոն, Ջորջիո-Կիելինի