Ռոնալդուն, հնարավոր է, ամռանը լքի Յուվենտուսը
Ինչպես տեղկեացնում է իտալացի լրագրող Պիետրո Բալցանոն, «Յուվնետուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հանարվոր է, եկող տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի թուրինյան ակումբը։
«Այդ ամենը դեռևս բամբասանքների և խոսակցությունների փուլում է, սակայն այդ տեղեկատվությունն ինձ է հասել տարբեր աղբյուրներից, այդ պատճառով էլ պետք է ուշադրություն դարձնել։ Մրցաշրջանի ավարտին, հնարավոր է, «Յուվենտուսի» և Կրիշտիանու ճանապարհները բաժանվեն։ Սա այն է, ինչ ինձ փոխանցել են։ Կրկնում եմ՝ սա դեռ բամբասանք է և խոսակցություն։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- գրել է իտալացի լրագրողն Twitter-ի իր օգտահաշվում։
Հիշեցնենք, որ մարտ ամսվա վերջին տեղեկատվություն տարածվեց, որ «Յուվենտուսը» մտադիր է վաճառել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, քանի որ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով թուրինյան ակումբը չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը, որը կազմում է 31 մլն եվրո։
Կրիշտիանուն ընթացիկ մրցշարջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, տրանսֆերներ