Ռոնալդուն հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել` գերազանցելով Ռամոսին
Հոկտեմբերի 9-ին Պորտուգալիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Քաթարի ընտրանու դեմ` հաղթելով 3:0 հաշվով։
Պորտուգալացիների կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն` 37-րդ րոպեին դառնալով նաև գոլի հեղինակ։
36-ամյա հարձակվողը հավաքականի կազմում անցկացնում էր 181-րդ հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, այդ ցուցանիշով պորտուգալացի ֆուտբոլիստը դարձել է եվրոպական հավաքականների կազմում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` շրջանցելով Սերխիո Ռամոսին։
Ռամոսն Իսպանիայի հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել 180 անգամ։
Հավելենք, որ Ռոնալդուն այդ 181 խաղերում դարձել է 112 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Իսպանիայի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Սերխիո-Ռամոս, Քաթարի հավաքական