Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով ֆինանսական մեծ վնասներ  կկրի

Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կկրի

20/03/2020 - 14:38

Վերջին օրերին տեղեկատվություն է տարածվել, որ իտալական Ա սերիայի ակումբների մեծ մասը առաջնության դադարի ընթացքում չեն պատրաստվում վճարել խաղացողների աշխատավարձը։

Անորոշ ժամանակով հետաձգված առաջնությունը ֆինանսական լուրջ վնասներ է կրում։ Tuttosport-ի տեղեկություններով, առաջնությունը կարող է կրել մոտ 70-700 մլն եվրո վնաս, ինչը պայմանավորված է խաղերի տոմսերի վաճառքի բացակայությամբ, հեռուստատեսային վաճառքից ստացված գումարների բացակայությամբ, ինչպես նաև հովանավորչական պայմանագրերից ստացվող գումարների բացակայությամբ։ Վնասի չափը կախված է նաև, թե երբ կվերսկսվի առաջնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե իտալական ակումբները որոշեն, որ չեն վճարում խաղացողների աշխատավարձը կամ տեղի են ունենում կրճատումներ, ապա Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստներից ամենաշատը կտուժի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, քանի որ նրա աշխատավարձը կազմում է 31 մլն եվրո։ Հնարավոր է, որ աշխատավարձի կրճատման պարագայում նա կորցնի մոտ 10 մլն եվրո։

Հաջորդն ամենաշատը կտուժի «Յուվենտուսի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ Մաթիաս դե Լիխտը, ում աշխատավարձը կազմում է 8 մլն եվրո։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023