Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով չի վերադարձել Իտալիա
«Յուվենտուսի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ գտնվում է հարազատ Մադեյրայում, կորոնավիրուսի պատճառով չի կարողանում վերադառնալ Իտալիա։
«Նա մնացել է Մադեյրայում և սպասում է իրադարձությունների զարգացմանը»,- նշվում է «բյանկոներիների» մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իտալական Ա սերիան անորոշ ժամանակով դադարեցվում է, պորտուգալացի խաղացողը մեկնել էր Պորտուգալիա՝ տեսակցելու մայրիկին, ով վերջերս գլխուղեղի կաթված էր ստացել։
Նշվում է նաև, որ Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ Թուրին, քանի որ երեկ «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով։ Նրա թեստը դրական է եղել, և ակումբը ներկայումս զբաղված է նրա մեկուսացման հարցերով։
# Ա-սերիա, Դանիելե Ռուգանի, կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս