Մնա՞լ Յուվեում, թե՞ հեռանալ. Ռոնալդուն կողմնորոշվել է իր ապագայի հարցում
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzeta dello Sport-ին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է շարունակել մրցելույթները թուրինյան ակումբում։
Աղբյուրի փոխանցմամբ` 36-ամյա հարձակվողը «բյանկոներիների» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքելու ակումբը։
Բացի Ռոնալդուի անձնական որոշումից, «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը DAZN-ին վերջերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռոնալդուի հետ կապված ակումբը որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Եվրո-2020-ի շրջանակում Պորտուգալիայի հավաքականի մրցելույթների ավարտից հետո Ռոնալդուն մեկնել է արձակուրդ, իսկ «Յուվենտուսի» մարզաբազա կժամանի հուլիսի 25-ին, ինչից հետո կանցնի բուժզննում և կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում Ռոնալդուն անցկացրած 4 խաղում խփեց 5 գոլ` դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԵՎՐՈ-2020, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պավել Նեդվեդ, Պորտուգալիայի հավաքական