Ռոնալդուն կարիերայի 904-րդ գոլն է խփել 🎥

Ռոնալդուն կարիերայի 904-րդ գոլն է խփել 🎥

01/10/2024 - 13:37

Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Արևմտյան գոտու երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» առաջին հաղթանակն է տարել և 2:1 հաշվով տանն առավելության է հասել Կատարը ներկայացնող «Ալ Ռայանի» նկատմամբ։

Տանտերերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 76-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասն ու խփել կարիերայի 904-րդ գոլը։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից մեկ անգամ աչքի է ընկել սենեգալցի անվանի վինգեր Սադիո Մանեն։

«Ալ Նասրը» վաստակել է 4 միավոր և Արևմտյան գոտում բարձրացել երրորդ տեղ, «Ալ Ռայանը» պարտվել է երկու խաղում էլ և 12 թիմերի պայքարում 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023