Ռոնալդուն խոշոր գումար է կորցրել տուրիստական գործակալության խաբեբաների պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաբեության պատճառով ժամանակին մոտ 300 հազար եվրո է կորցրել։
Ինչպես տեղեկացնում է Jornal de Notícias-ը, ավելի քան երեք տարի պորտուգալացի ֆուտբոլիստը դարձել է տուրիստական ընկերություններից մեկի աշխատակցի զոհը, ում Ռոնալդուն տրամադրել է իր բանկային քարտն ու դրա ծածկագիրը։
2007 թվականի հունիսից 2010 թ. փետրվար ընկած ժամամակահատվածում Ռոնալդուի անունով ձևակերպվել է ավելի քան 200 ճամփորդություն, որոնց փաստացիորեն և գործնականում չի մեկնել ինքը` ֆուտբոլիստը։
Ընհանուր վնասը կազմել է 288 հազար եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռոմալդուն տեղյակ չի եղել և չի պատկերացրել, թե ինչ է կատարվում։
Հատկանշական է, որ այս գործում Ռոնալդուն չի եղել միակ տուժողը։ Նույն տուրիստական ընկերության պատճառով տուժել են նաև պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը, Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը և «ՄՅՈՒ»-ում Ռոնալդուի նախկին խաղընկեր Նանին, որոնց ընդհանուր գումարային վնասը կազմել է 350 հազար եվրո։
Տվյալ տուրիստական գործակալության աշխատակցին 2017 թ. Պորտուի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 4.5 տարվա պայմանական ազատազրկման։ Նա հասցված վնասը պետք է փոխհատուցի յուրաքանչյուր ամիս կատարծ վճարումներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժե Մենդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանուել Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նանի, Պորտուգալիայի հավաքական