Ռոնալդուն խնդրել է մրցավարին չեղարկել իր իսկ վաստակած 11-մետրանոցը 🎥
Ասիական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ E խմբի շրջանակում մրցեց իրանական «Պերսեպոլիսի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Արդեն 2-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց վաստակեցին. «Պերսեպոլիսի» կիսապաշտպան Սորուշ Ռաֆիեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մա Նինը ցույց տվեց նշակետը։
Այդուհանդերձ, Ռոնալդուն մոտեցավ չինացի մրցավարին և նշեց, որ կանոնների խախտում չի եղել` խնդրելով նրան չեղարկել իր իսկ վաստակած 11-մետրանոցը։
Վերջում հավելենք, որ այս ոչ-ոքիի շնորհիվ «Ալ Նասրը» վաստակեց 13 միավոր և ժամանակից շուտ նվաճեց Ասիական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Ասիայի Չեմպիոնների լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մի Նան, Չեմպիոնների-լիգա, Պերսեպոլիս, Սորուշ Ռաֆիեի