Ռոնալդուն իր ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Ռոնալդուն իր ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

17/08/2021 - 23:54

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով ԶԼՄ-ներում տարածված տարբեր տեղեկությունները, թե նա շուտով վերադառնալու է «Ռեալ Մադրիդ», սոցցանցերի իր էջերում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել.

«Բոլոր նրանք, ով ինձ ճանաչում են, գիտեն, թե որքան կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ «Քիչ խոսկցություններ, շատ աշխատանք»։ Սա իմ կարգախոսն է եղել ողջ կարիերայիս ընթացքում։

Սակայն, հաշվի առնելով այն ամենը, ինչ խոսվել ու գրվել է վերջերս, ես պետք է հայտնեմ իմ դիրքորոշումը։

Ավելին քան անահարգալից վերաբերմունք է իմ` որպես տղամարդու և ֆուտբոլիստի հանդեպ։ ԶԼՄ-ների կողմից իմ ապագայի վերաբերյալ քննարկումների անլուրջ լուսաբանումն անհարգալից վերաբերմունք է այն բոլոր ակումբների, դրանց անձակազմերի և ֆուտբոլիսների հանդեպ, ովքեր ներգրավված են այդ խոսակցություններում։

«Ռեալում» իմ պատմությունը գրված է բառերով, թվերով, տիտղոսներով, մրցանակներով, ռեկորդներով և գլխագրերով, որը գտնվում է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի թանգարանում։ Ես գիտեմ, որ ակումբի իսկական երկրպագուները կպահեն ինձ իրենց սրտերում, իսկ ես իրենց` իմ սրտում։

Ինչպես Իսպանիայում տարածվող տեղեկությունները, այնպես էլ դրվագները, որով ինձ կապում եմ տարբեր առաջնությունների հետ, երբեք չեն եղել ճշմարտությունը պարզելու և ներկայացնելու փորձեր։

Ես խախտում եմ լռությունը, որպեսզի ասեմ` չեմ կարող թույլ տալ մարդկանց խաղալ անվանս հետ։

Ես շարունակում եմ կենտրոնացած մնալ իմ կարիերայի և աշխատանքի վրա` լինելով նվիրված ու պատրաստ այն մարտահրավերներին, որոնց ես պետք է դիմակայեմ։

Ինչ վերաբերում է մնացածին, ապա դրանք միայն խոսակցություններ են»,- գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023