«Ռոնալդուն գրեթե լաց էր լինում»․ Մոդրիչը պատմել է Ռոնալդուի  և Մոուրինիոյի վիճաբանության մասին

«Ռոնալդուն գրեթե լաց էր լինում»․ Մոդրիչը պատմել է Ռոնալդուի և Մոուրինիոյի վիճաբանության մասին

06/06/2020 - 18:37

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Իմ խաղը» ինքնակենսագրական գրքում պատմել է ակումբի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և Կրիշիտանու Ռոնալդուի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին․

«Մոուրինիոյի արձագանքը զարմացրեց ինձ։ Մենք Իսպանիայի գավաթի շրջանակում հաղթում էինք 2։0 հաշվով։ Ռոնալդուն խաղային դրվագներից մեկում չէր հսկել մրցակցին եզրային նետման ժամանակ, ինչը զայրացրել էր Ժոզեին։ Նրանք երկար ժամանակ վիճաբանում էին խաղադաշտում։

Երբ մենք ընդմիջմանը վերադառնում էինք հանդերձարան, ես տեսա, որ Ռոնալդուն շատ հիասթափված է, գրեթե լաց էր լինում։ «Ես բոլոր ուժերս ներդնում եմ, սակայն նա միշտ քննադատում է»,- ասաց նա։

Մոուրինիոն եկավ և սկսեց Ռոնալդուին քննադատել՝ խաղադաշտում նրա գործողությունների համար։ Ամեն ինչ հասավ նրան, որ միայն խաղացողների միջամտության շնորհիվ կարողացանք հանդարտեցնել նրանց»,- գրել է Մոդրիչն իր ինքնակենսագրական գրքում, իսկ այդ հատվածը հրապարակել է Marca-ն։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիոն «Ռեալը» գլխավորել է 2010-13 թթ․, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին, իսկ Լուկա Մոդրիչը 2012 թվականից մինչ օրս պաշտպանում է «սերուցքայինների» գույները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023