Ռոնալդուն գերազանցեց Պելեի գրանցած անհավանական թվացող ցուցանիշը🎥
Իտալական Ա սերյաի 15-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։
Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի հարձակվող Կրիշիտանու Ռոնալդուն։ Պորտուգալացի հարձակվողի՝ 70-րդ րոպեին խփած գնդակը ֆուտբոլի համաշխարհային պատմության շրջանակում ոսկե տառերով է գրվել։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում են համաշխարհային գրեթե բոլոր պարբերականները, պորտուգալացի ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խփեց 758-րդ պաշտոնական գոլը՝ գերազանցելով ֆուտբոլի լեգենդ Պելեի՝ պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի ցուցանիշը։ Բրազիլացի ֆուտբոլիստն իր ողջ կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում խփել է 757 գոլ։
Ֆուտբոլի պատմության շրջանակում պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակով պորտուգալացի ֆուտբոլիստը բարձրացավ 2-րդ հորիզոնական և զիջում է միայն չեխ/ավստրիացի (խմբ․՝ երկքաղաքացիություն է ունեցել) լեգենդար հարձակվող Յոզեֆ Բիցանին, ում զիջում է ընդամենը 1 գոլ։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յոզեֆ Բիցան, Յուվենտուս, Ուդինեզե, Պելե