Ռոնալդուն բաց կթողնի Բարսելոնայի դեմ խաղը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը կրկին եղել է դրական։ Կորոնավիրուսի համախտանիշը Ռոնալդուի մոտ հայտնաբերվել էր դեռևս հոկտեմբերի 13-ին։
ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին ֆուտբոլիստները կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե հանդիպումից առնվազն 24 ժամ առաջ նրա թեստի պատասխանը բացասական լինի։
Այսպիսով, Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հանդիպումը հետաձգվում է առնվազն մինչև դեկտեմբերի 8։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա