Ռոնալդուն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ կանոնների խախտում է թույլ տվել, քան հարվածել մրցակցների դարպասին
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային»
«Կարմիր սատանաների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։
37-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում կատարել է 2 հարված, որոնցից մեկը եղել է դիպուկ, մյուսը` շեղ։
Ինչպես հայտնում է Whoscored-ը, Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, որոնց ընթացքում ավելի շատ կանոնների խախտում է թույլ տվել, քան հարվածել մրցակիցների դարպասին։
Պորտուգալացի ֆուտբոլիստն այդ խաղերում 7 անգամ կանոնների խախտում է թույլ տվել և 6 անգամ հարվածել մրցակիցների դարպասին` խփելով միայն 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ