Ռոնալդուն այսօր կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաստատում է Mundo Deportivo-ն։
Թրամփը նույն օրն իր նստավայրում կընդունի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին։
The Athletic-ի տվյալներով` ակնլալվում է, որ Թրամփն ու «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կքննարկեն նաև Ատլանտայի «Մերսեդենց Բենց» ստադիոնում 2026թ. մարտին ԱՄՆ-ի և Պորտուգալիայի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հարցը։
Եթե կողմերը համաձայոնւթյան հասնեն ու պայմանավորվեն, Ռոնալդուն 12 տարի անց կրկին հանդիպման կմասնակցի Միացյալ Նահանգներում։
Վերջին անգամ նա ԱՄՆ-ում հանդիպում անցկացրել է 2014թ. օգոստոսին` Մադրիդի «Ռեալի» կազմում փոխարինման դուրս գալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական խաղում (1:3)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՄՆ հավաքական, Դոնալդ Թրամփ, ընկերական-հանդիպումներ, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական