Ռոնալդուն խախտել է կորոնավիրուսի պայմաններում գործող կանոնակարգը․ նա կպատժվի🎥
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային նորմերը։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Ռոնալդուն իր ընկերուհու հետ մեկնել է լեռնադահուկային առողջարանային կենտրոն, որը գտնվում է համաճարակային նարնջագույն գոտում։
Նրանք մեկնել էին՝ Ջորջինայի 27-ամյակը տոնելու նպատակով։
Հաղորդվում է որ զույգը մնացել է հյուրանոցում, որ պետք է փակ լիներ։ Համացանցում տեսանյութ է հայտնվել ֆուտբոլիստի և նրա ընկերուհու մասնակցությամբ։
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պահանջը խախտելու համար պորտուգալացուն տուգանք է սպառնում։
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն բացակայում էր հունվարի 27-ին կայացած Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի ՍՊԱԼ-ի դեմ խաղից, ինչը չխանգարեց թուրինյան ակումբին հաղթել մրցակցին 4։0 հաշվով ՝ ապահովելով իր ներկայությունը կիսաեզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իտալիայի-Գավաթ, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ջորջինա Ռոդրգես, ՍՊԱԼ