Ռոնալդուի տրանսֆերի հարցում Մենդեշը բանակցություններ է վարում եվրոպական անվանի ակումբի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստին կարիերայի շարունակության միայն երկու տարբերակ է մնացել։
Աղբյուրի փոխանցմամբ` դրանցից մեկը «Բորուսիա Դորտմունդն» է, որի հետ 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում նրա հավանական տեղափոխության շուրջ։
Երկրորդ տարբերակը Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառալն է, որտեղ Ռոնալդուն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։
Այդուհանդերձ, երկրորդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ «Սպորտինգը» պատրաստ չէ բավարարել Ռոնալդուի ֆինանսական պահանջները։
Բացի դրանից, «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեմ է, որպեսզի Ռոնալդուն համալրի ակումբի շարքերը։
Նշենք, որ պորտուգալացի գոլահարի հիմնական նպատակը մնում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոնալդուի ապագան կապվում էր «Բավարիայի», «Ատլետիկո Մադրիդի», «Յուվենտուսի» և մի շարք այլ ակումբների հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Ժորժե Մենդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Սպորտինգ, տրանսֆերներ