Ռոնալդուի տպավորիչ բենեֆիսը! «Ալ Նասրը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 11-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ալ Ախդուդին»։
Տանտերերից փայլեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն` գրանցելով դուբլ։
Պորտուգալացի հարձակվողը կարիերայի խփած գոլերի քանակը հասցրեց 956-ի։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից մեկ անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը։
«Ալ Նասրը» 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ Ախդուդը» 5 միավոր ունի և նախավերջինն է` 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml