Ռոնալդուի որդին Ալ Նասրի կազմում դարձել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն 🎥
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին` Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն ակումբի Մ-13 թիմի հետ դարձել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն։
39-ամյա ֆուտբոլիստի ավագ որդին ակումբի հետ չեմպիոնական տիտղոսը նվաճել է առաջնության ավարտից երեք տուր առաջ։
Հատկանշական է, որ չեմպիոնական խաղում Ռոնալդու կրտսերը դարձել է գոլի հեղինակ` գրավելով «Օխուդի» դարպասը։
«Շնորհավորում ենք մեր պատանի աստղերին։ Մեզ պայծառ ապագա է սպասվում»,- գրել է «Ալ Նասրի» մամուլի ծառայությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am