Ռոնալդուի ներկայացուցիչները կապվել են մի շարք գրանդ ակումբների հետ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Յուվեի» ղեկավարների հետ քննարկում են նրա ապագան, բայց կապի մեջ են նաև այլ ակումբների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուի ներկայացուցիչները կապվել են ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե որքան է 36-ամյա ֆուտբոլիստը մտնում այդ ակումբների ծրագրերի մեջ։
Նշվում է, որ Ռոնալդուն նախքան Եվրո-2020-ի ավարտը դժվար թե որոշում կայացնի իր ապագայի հարցում։
Միջմրցաշրջանային մարզումներն սկսելուց հետո Ռոնալդուն ծրագրում է մշտապես կապի մեջ լինել «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուի հեռանալը «բյանկոներիների» շարքերից բացառված չէ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ձևավորված ֆինանսական դժվարությունները և «Յուվենտուսի» ու ֆուտբոլիստի հավանական պահանջները տրանսֆերի դիմաց, ապա պորտուգալացու մնալն ավելի հավանական է դարձնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ