Ռոնալդուի` Մբապեի գրառման տակ արած մեկնաբանությունը գրեթե 4 մլն  հավանում ունի📸

Ռոնալդուի` Մբապեի գրառման տակ արած մեկնաբանությունը գրեթե 4 մլն հավանում ունի📸

05/06/2024 - 18:31

Մադրիդի «Ռեալի»` Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին պաշտոնական հայտարարությունից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը սոցցանցերում լուսանկարներ հրապարակեց, որտեղ նա մանուկ հասակում «արքայական» ակումբի մարզահագուստով է։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը գրառմանը կցել է հետևյալ գրությունը.

«Երազանքս իրականացավ։ Այնքան ուրախ եմ և հպարտ, որ տեղափոխվում եմ երազանքիս ակումբը։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան ոգևորված եմ հիմա։ Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ հետ, մադրիդիստնե՛ր։ Շնորհակալ եմ ձեր անհավանական աջակցության համար»,- գրել է Մբապեն։

Այդ գրառման տակ մեկնաբանություն է գրել նաև Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու (450 գոլ) Կրիշտիանու Ռոնալդուն.

«Խաղդ հետևելու իմ ժամանակն է։ Ուրախ կլինեմ տեսնել, թե ինչպես ես փայլում «Սանտիագո Բեռնաբեուում»։

Նշենք, որ այդ գրառումը ներկա պահին ունի գրեթե 4 մլն հավանում։

Հավելենք, որ Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում 5 տարվա պայմանագիր է կնքել «արքայական» ակումբի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023