Ռոնալդուի մայրը գլխուղեղի կաթված է ստացել
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մայրը՝ Դոլորեշը, այսօր հոսպիտալացվել է։
Ինչպես տեղեկացնում է A bola-ն, 65-ամյա կինը գլխուղեղի կաթված է ստացել։ Բժիշկների օգնությամբ Ռոնալդուի մայրը խուսափել է ավելի լուրջ վնասներից, սակայն պետք է մնա բժիշկների վերահսկողության տակ։ Նշվում է, որ եթե ճիշտ ժամանակին կնոջն օգնություն չցուցաբերեին բժշիկները, ապա, հավանական է, որ նրա խոսակցական ապարատը կվնասվեր։
Առաջիկա ժամերին Ռոնալդուի ընտանիքը կիմանա, թե որքան կաթվածի ծանրության աստիճանը։ Դոլորեշ Ավեյրոն այս պահին գտնվում է Ֆունչալ քաղաքի հոսպիտալներից մեկում։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս