Ռոնալդուի հիանալի վերադարձը «Նոու Կամպ»․ Յուվեն ջախջախեց Բարսային🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բարսելոնային»։
Այս հանդիպումը գրավել էր ողջ ֆուտբոլային հանրության ուշադրությունը, քանի որ 947 օր անց Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կրկին դուրս էին եկել միմյանց դեմ։
Հանդիպումը կատարյալ ստացվեց հենց պորտուգալացի ֆուտբոլիստի համար, ով իր դուբլի շնորհիվ օգնեց հյուրընկալվելիս ջախջախել «Բարսելոնային»։ 35-ամյա հարձակվողը երկու անգամ հստակ իրացեց 11 մետրանոց հարվածը։
Պորտուգալացու երկու գոլերի արանքում մեկ անգամ էլ աչքի ընկավ Վեսթոն Մակենին՝ հիանալի հարվածով գրավելով Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը։
Այսպսիով, «Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց խոշոր՝ 0։3 հաշվով և G խմբի շրջանակում վաստակեց 15 միավոր, միավորների քանակով հավասարվեց «Բարսելոնային», սակայն, անհատական խաղերում ստանալով առավելություն, թուրինյան ակումբը 1/8 եզրափակիչ դուրս եկավ 1-ին տեղով։
Խմբի մյուս խաղում էլ «Դինամո Կիևը» սեփական հարկի տակ Դենիս Պոպովի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»։ Ուկրաինական ակումբն էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Վեսթոն Մակենի