Ռոնալդուի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ալ Նասրը գերգոլառատ խաղում հաղթեց Ալ Դուհայիլին🎥
Ասիական Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ալ Նասրը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ալ Նասրի» հաղթանակով` 4:3 հաշվով։
Լուիշ Կաշտրուի թիմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի և մեկ ասիստի հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Անդերսոն Տալիսկային։
Նշենք, որ 2023/24 մրցաշրջանում Ռոնալդուն, Պորտուգալիայի հավաքականի հանդիպումները ներառյալ, բոլոր մրցաշարերի շրջանակում դաշտ է դուրս եկել 22 անգամ` դառնալով 24 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Տանտերերի կազմից մեկ գոլ էլ խփեց Սադիո Մանեն։
«Ալ Դուհայիլի» գոլերը խփեցին Իսմայիլ Մոհամադը, Ալմոյես Ալին և Միքայել Օլունգան։
E խմբի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Պերսեպոլիս» (Իրան) 2:0 «Իստիկլոլ» (Տաջիկստան)
Խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Ալ Նասր» – 9 միավոր
- «Պերսեպոլիս» – 6
- «Ալ Դուհայիլ» – 1
- «Իստիկլոլ» – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Դուհայիլ, Ալ Նասր, Ասիայի Չեմպիոնների լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեմպիոնների-լիգա, Սադիո-Մանե, Տալիսկա