Ռոնալդուի կոպտագույն խախտումը, որի համար նա միայն դեղին քարտով պատժվեց?
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին»։
Հանդիպման ընթացքում թուրինյան ակումբը բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացավ։ 12-րդ րոպեի դրությամբ «ծեր սենյորան» Դանիլոյի և Գոնսալո Իգուայինի խփած գնդակների շնորհիվ հաղթում էր 0։2 հաշվով, սակայն հանդիպման ընթացքում «Սասուոլոյի» ֆուտբոլիստները ոչ միայն հետ բերեցին կորցրածը, այլ 54-րդ րոպեին արդեն իրենք հաշվի մեջ առաջ անցան։ Տանտերերի կազմից աչքի էին ընկել Ֆիլիպ Ջուրիչիչը, Ֆրանչեսկո Կապուտոն և Դոմենիկո Բերարդին։
Հանդիպման 62-րդ րոպեին թուրինյան ակումբի ֆուտբոլիստները կարող էին խաղադաշտում մնալ 10 ֆուտբոլիստներով, քանի որ գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն «բաց» ոտքով հարված հասցրեց տանտերերի հենակետային կիսապաշտպան Ֆրանչեսկո Մանյանելիին, սակայն հանդիպման մցրավար Պաոլո Վալերին միայն դեղին քարտ ցույց տվեց այդ դրվագում։ Նշենք, որ VAR համակարգը չարձանգքեց այդ դրվագին։
Հավելենք նաև, որ 64-րդ րոպեին «զեբրերը» խփեցին պատասխան գնդակը՝ փրկելով հանդիպումը․ աչքի ընկավ Ալեքս Սանդրոն։ Խաղն ավարտվեց 3։3 հաշվով։
# Ա-սերիա, Ալեքս Սանդրո, Գոնսալո-Իգուային, Դանիլո, Դոմենիկո Բերարդի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Սասուոլո, Ֆիլիպ Ջուրիչիչ, Ֆրանչեսկո Կապուտո, Ֆրանչեսկո Մանյանելի