Ռոնալդուի դուբլը նպաստում է «Յուվենթուսի»՝ ջախջախիչ հաշվով հաղթանակին 🎥
Ընթանում է իտալական Ա սերիայի 13-րդ տուրը, որի շրջանակում այսօր «Յուվենթուսը» հյուրընկալվեց «Պարմային» և ջախջախիչ՝ 0։4 հաշվով հաղթանակ գրանցեց իր ակտիվում։
Առաջին գոլը խփվեց 23-րդ րոպեին։ Այն հեղինակեց հյուրերի աջ կիսապաշտպան Կուլուսևսկին՝ 0։1։
3 րոպե անց Կրիշտիանուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 0։2։ Հարկ է նշել, որ երկու դեպքեւմ էլ գոլերը խփվեցին Մորատայի փոխանցումից հետո։
Երկրորդ խաղակեսի սկզբին (48-րդ րոպե) Աարոն Ռեմզիի փոխանցումից հետո պորտուգալացի գոլահարը հաշիվը դարձրեց խոշեր՝ 0։3՝ իր ակտիվում գրանցելով դուբլ։
Դե իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Մորատան ինքն արդեն դարձավ գոլի հեղինակ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 0։4։
Այս հաղթանակից հետո «Յուվենթուսը» վաստակեց 27 միավոր և ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում, իսկ «Պարման» 15-րդն է՝ վաստակած 12 միվորով։
# Աարոն Ռեմզի, Ալվարո Մորատա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պարմա