Ռոնալդուի դուբլը թրիլերային հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին» 🎥
Ռոնալդուի դուբլը թրիլերային հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին» 🎥
01/11/2025 - 23:54

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Ֆեյխային»։

Տանտերերից դուբլ գրանցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն` հաղթական գոլը խփելով 90+14-ին։

Պորտուգալացի աստղային հարձակվողը կարիերայի խփած գոլերի քանակը հասցրեց 952-ի։

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը հաղթել է առաջնության բոլոր 7 խաղերում և 21 միավորով առաջին տեղում է, «Ալ Ֆեյխան» 8 միավորով 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025