Ռոնալդուի գոլն Ալ Նասրին դուրս բերեց Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչ
Արաբական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ալ Նասրը» մրցեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորթայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ալ Նասրին» հաղթանակ պարգևեց 75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գոլը։
Այսպիսով, «Ալ Նասրը» հաղթեց 1:0 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ալ Հիլալ» – «Ալ Շաբաբ» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am