Ռոնալդուի արմունկով հարվածը մրցակցին ու կարմիր քարտն Իռլանդիայի դեմ խաղում 🎥
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Պորտուտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 0:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Իռլանդիայի թիմից։
Հանդիպման 58-րդ րոպեին պորտուգալացիների ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խաղային դրվագներից մեկում արմունկով միտումնավոր հարվածեց իռլանդացիների պաշտպան Դարա Օ’Շիին։
Հանդիպման գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգն սկզբում դեղին քարտ էր ցույց տվել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին, սակայն դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո որոշումը փոխեց` հեռացնելով նրան դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml