Ռոնալդու՞, թե՞ Մեսսի․ գերժամանակակից համակարգչի կարծիքը
Ինչպես տեղեկացնում է Sporza-ն, KU Leuven-ի համալսարանի պրոֆեսոր և SciSports-ի մասնագետների հատուկ մշակած ալգորիթմների օգնությամբ գերժամանակակից համակարգիչն ընտրություն է կատարել Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդու միջև։
Հետազոտությունն անց է կացվել 2013/14 մրցաշրջանից սկսած մինչև 2017/18 մրցաշրջանը։ Հետազոտության ընթացքում մասնագետները ուշադրություն են դարձրել խաղացողների գոլերն ու գոլային փոխանցումներն, այլև ցանկացած այլ գործողություն և տեղաշարժ խաղադաշտում։ Ըստ գերժամանակակից համակարգչի՝ լավագույնը Լեո Մեսսին է՝ միջինը 1․21 միավորով, իսկ պորտուգալացի խաղացողի մոտ գրանցվել է 0,61 ցուցանիշը։
Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը և նրա թիմը մեկնաբանել են այս փորձը:
«Ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշում են գոլերով և գոլային փոխանցումներով: Այնուամենայնիվ, գոլը հազվագյուտ իրադարձություն է, քանի որ մեկ խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Հետազոտության ընթացքում մեր թիմը հաշվի է առել յուրաքանչյուր գործողություն`փոխանցումներ, անցումներ, հարվածներ և հաշվարկում դրանց արժեքը:
Առաջին մի քանի մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ են միմյանց: 2015/16 մրցաշրջանից Մեսսին սկսեց գերազանցել իր հավերժական մրցակցին:
Մեսսին բացառիկ է նրանով, որ գնդակի հետ շատ մեծ թվով գործողություններ է կատարում, և դրանք բարձր արժեք ունեն»,-եզրափակել է Դևիսը։
# Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու