Ռոնալդինիո․ «Պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսսին չէ»

Ռոնալդինիո․ «Պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսսին չէ»

13/12/2019 - 18:53

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն մեկնաբանել է Լեո Մեսսիի վեցերորդ «Ոսկե գնդակը» նվաճելը։

«Ես ուրախ եմ Լեոյի համար, չէ՞ որ նա իմ ընկերն է։ Դրա հետ մեկտեղ, ինձ դուր չի գալիս այն փաստը, որ նրան պարբերաբար համեմատում են շատ լեգենդար խաղացողների հետ։ Եթե կան Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն, ապա պետք չէ մշտապես փնտրել պատմության լավագույն խաղացողին։

Ես չեմ կարող ասել, որ Լեոն պատմության լավագույնն է, սակայն նա միանշանակ լավագույնն է իր ժամանակահատվածում»,- Ռոնալդինիոյի խոսքերը մեջ է բերում AS պարբերականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023