Ռոնալդինիոն և իր եղբայրը ձերբակալվել են

Ռոնալդինիոն և իր եղբայրը ձերբակալվել են

05/03/2020 - 12:58

«Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն Պարագավայում ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 2002 թվականի աշխարհի չեմպիոնը Պարագվայ էր մեկնել՝ մասնակցելու բարեգործական միջոցառման։ Ոստիկանության աշխատակիցները խուզարկել են նրա հյուրանոցի համարը և գտել են կեղծ անձնագրեր։ Ռոնալդինիոյին և եղբորը թույլատրել են մնալ հյուրանոցում, սակայն այսօր՝ մարտի 5-ին, պետք է բացատրություն տան պատկան մարմիններին։ Եվս մեկ մարդ, ով եղել է եղբայրների հետ, նույնպես ձերբակալվել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու եղբայրները պնդում են, որ հենց այդ մյուս մարդն է իրենց խաբել և հենց ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի, ոչ թե իրենք։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023