Ռոնալդինիոն փայլել է բանտային ընեկարական հանդիպման ժամանակ
Ինչպես տեղեկացնում է պարագվայցի լրագրող Սանտիագո Ռավիդլասը, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», ինչպես նաև «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն, ով այժմ Պարագվայի բանտերից մեկում է կեղծ փաստաթղթեր պահելու մեղադրանքով, մասնակցել է բանտային ընկերական մրցաշարի՝ դառնալով հաղթող։
Վճռորոշ խաղում նրա թիմը մրցակցին հաղթել է 11։2 հաշվով։
39-ամյա նախկին ֆուտբոլիստը վճռորոշ խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ հաղթող թիմի մրցանակը եղել է 16 կիլոգարամանոց խոզի գոճի։
# Ռոնալդինիո