Ռոնալդինիոն վերադարձել է Բրազիլիա․ նա արդարացվել է
«Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինոին Պարագվայում ազատ է արձակվել տնային կալանքից։
Լեգենդար նախկին ֆուտբոլիստը սույն թվականի մարտի 5-ին Պարագվայում ձերբակալվել էր, քանի որ կասկածվում էր երկիրի սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու համար։
Ռոնին և նրա եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը, Պարագվայում անցկացրել են 173 օր, որոնցից 171-ը նրանք եղել են ոստիկանների հսկողության տակ։ Սբզնական շրջանում նրանք անցկացրել են բանտում, իսկ հետագայում նրանք գտնվել են տնային կալանքի տակ։ Ֆուտբոլիստը և նրա ներկայացուցիչները ապրիլին վճարեցին 1․35 մլն եվրո գրավ, ինչից հետո նրա խափանման միջոցը փոխվեց։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, նախկին ֆուտբոլիստի ներկայացուցիչներին հաջողվել է Պարագվայի իրավապահ մարմիններին ապացուցել, որ կեղծ փաստաթղթերի պատրաստման գործում Ռոնալդինիոն և Ռոբերտո դե Ասիսը չեն իմացել՝ մասնակցություն չունենալով այդ գործում։ Տեղի դատարանը Ռոնալդինիոյին տուգանել է 90 հազար դոլլար, իսկ Դե Ասիսիսն՝ 110 հազար դոլլար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եղբայրները յուրաքանչյուր երեք ամիսը մեկ պետք է բրազիլական դատարանում հաշվետվություն տրամադրեն, որ վճարում են տուգանքը։ Ռոնալդինիոն այդ հաշվետվությունը պետք է տրամադրի մեկ տարի, իսկ նրա եղբայրը՝ երկու տարի։
Հավելենք, որ եղբայրների տեղաշարժման հարցում այլևս չկա որևէ սահմանափակում և նրանք անմիջապես վերադարձել են Բրազիլիա։
# Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Միլան, Ռոբերտո դե Ասիս, Ռոնալդինիո