Ռոնալդինիոն վերադառնում է Բարսելոնա

Ռոնալդինիոն վերադառնում է Բարսելոնա

13/11/2019 - 10:56

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոնոլդինիոն instagram-ի իր էջում հայտարարել է, որ վերադառնում է «Բարսելոնա»։

«Ես տանն եմ։ Շնորհակալ եմ Աստծուն նման նվիրվածության ու հարգանքի համար։ Այստեղ միշտ գերհզոր էներգիա կա։ Հանդիպել եմ նախագահի հետ և շուտով կհայտարարենք արդյունքը»,- գրել է լեգենդար բրազիլացին։

Դեռևս հայտնի չէ, թե 39-ամյա նախկին ֆուտբոլիստը ինչ պաշտոն է զբաղեցնելու կամ գործառույթ կատարելու:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2009 թվականների ընթացքում։ 2017 թվականին Ռոնին նշանակվել էր «Բարսայի» դեսպան։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023