Ռոնալդինիոն բանտում ֆուտբոլային վոլեյբոլ է խաղացել՝ ցուցադրելով իր վարպետությունը?

Ռոնալդինիոն բանտում ֆուտբոլային վոլեյբոլ է խաղացել՝ ցուցադրելով իր վարպետությունը?

30/03/2020 - 16:54

Ինչպես գիտեք, նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինիոն այժմ իր եղբոր Ռոբետոյի հետ կեղծ փաստաթղթեր պահելու մեղադրանքով գտնվում են Պարագվայի կալանվայրերից մեկում։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է կալանավայրում նախկին ֆուտբոլիստը ֆուտբոլային վոլեյբոլ խաղացել՝ ցուցադրելով իր ունակությունները։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Ռոնալդինիոն բանտային ֆուտբոլային մրցաշարի էր մասնակցել՝ օգնելով իր թիմին դառնալ հաղթող։ Եզրափակիչ խաղում նախկին ֆուտբոլիստը օգնեց իր թիմին հաղթել 11։2 հաշվով, իսկը դարձել էր 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023