Ռոման մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից Բուդե Գլիմտի դեմ խաղում🎥
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Նորվեգիան ներկայացնող «Բուդե Գլիմտի» դեմ։
«Ռոման», հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն, չկարողացավ առանձնապես ոչինչ առաջարկել մրցակցին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Գայլերի» կազմից աչքի ընկան Ստեֆան Էլ Շարավին և Ռոջեր Իբանյեսը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Օլե Սոլբակենն ու Էրիկ Բոթհայմը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Զարիա» 2:0 ԲԿՄԱ Սոֆիա
4-րդ տուրից հետո C խումբն ունի հետևյալ տեսքը.
- «Բուդե Գլիմտ» – 8 միավոր
- «Ռոմա» – 7 միավոր
- «Զարիա» – 6 միավոր
- ԲԿՄԱ Սոֆիա – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Էրիկ Բոթհեյմ, Կոնֆերենցիաների լիգա, Ռոմա, Ռոջեր Իբանյես, Ստեֆան-Էլ-Շաարավի, Օլե Սոլբակեն